Ռուսական հատուկ ծառայությունների սպա, 38-ամյա փոխգնդապետ Վլադիմիր Կուզնեցովը վաղաժամ մահացել է Hyatt Regency Dushanbe հյուրանոցի համարում օգոստոսի 31-ին:

Գերատեսչության նախնական տվյալներով, մահը վրա է հասել սրտի անբավարարության պատճառով, հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Տաջիկստանի ՆԳՆ ներկայացուցիչ Մահմադուլլո Ասադուլոեւի հայտարարությունը:

Վերջինս նշել է, որ Մեդվեդեւի թիկնազորի աշխատակցի դին հետազոտել են Տաջիկստանի ՆԳՆ փորձագետները ռուսական 201-րդ ռազմակայանի փորձագետների հետ միասին:

Նշենք, որ սեպտեմբերի 2-3-ին Դուշանբեում կայանալու է ԱՊՀ երկրների ղեկավարների 20-րդ գագաթաժողովը: