Ավստրալիան 70 զինվոր կուղարկի Մեծ Բրիտանիա՝ օգնելու ուկրաինական զորքերի  վերապատրաստմանը, ինչպես նաեւ Կիեւ կուղարկի  30 զրահափոխադրիչ, գրում է Reuters-ը։

Վերջին օգնության փաթեթի համաձայն՝ Ուկրաինային հակամարտության սկզբից ի վեր ավստրալիական աջակցությունը կազմում է մոտ 655 մլն ավստրալական դոլար (425 մլն դոլար)։

«Մենք հասկանում ենք, որ Ուկրաինան այժմ երկարաժամկետ աջակցության կարիք ունի, եթե ցանկանում ենք, որ Ուկրաինան լուծի այս հակամարտությունն իր պայմաններով»,-ասել է նա։

Ավստրալացի զինվորականները, որոնք Մեծ Բրիտանիա կժամանեն հունվարին, կմիանան Մեծ Բրիտանիայի գլխավորած միջազգային զորավարժություններին, բայց չեն մտնի Ուկրաինայի պատերազմական գոտի։