UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգը 2011թ. սեպտեմբերի 1-ից նվազեցրել է Հայաստանից Ռուսաստան փոխանցումների սակագները: Այդ մասին տեղեկացմում են Յունիբանկի հասարակայնության հետ կապերից:  3 000 դոլար/եվրոյից կամ 100 000 ռուսական ռուբլուց ավելի փոխանցումների համար սակագինը կազմում է 0,5%, եթե դրամական փոխանցումն ուղարկվում է UNISTREAM բանկի սպասարկման կետ: Մինչեւ 3 000 դոլար/եվրո կամ 100 000 ռուսական ռուբլի փոխանցումներն իրականացվում են 1,3% սակագնով: Հակառակ ուղղությամբ` Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների սակագները հետեւյալն են`

•    մինչեւ 3 000 ԱՄՆ դոլար, եվրո կամ 100 000 ռուսական ռուբլի փոխանցումների համար` 1,3%

•   3 000 ԱՄՆ դոլարից, եվրոյից կամ 100 000 ռուսական ռուբլուց  ավելի փոխանցումների համար` 0,75%

Եթե դրամական փոխանցումը Ռուսաստանից կատարվում է ազգային արժույթով` ՀՀ դրամով, ապա սակագինը կազմում է ընդամենը 0,35%: Ազգային արժույթով դրամական փոխանցումների դեպքում գումարը ուղարկվում է ռուբլով, իսկ վճարումը կատարվում է դրամով: Հայաստանի եւ ԱՊՀ երկրների միջեւ կամ արտերկիր փոխանցումների սակագները կազմում են սկսած 0,75%` կախված փոխանցման գումարից եւ ուղղությունից: 

UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգի հայաստանյան շրջանառությունը 2011թ.-ի հունվար-հուլիսին կազմել է ավելի քան 349 մլն ԱՄՆ դոլար` ավելանալով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 27%-ով: Դրամական փոխանցումների քանակն աճել է 11%-ով` հաշվետու  ժամանակահատվածում կազմելով 436 627: Շրջանառության դինամիկ աճի եւ նոր հաճախորդների ներգրավման շնորհիվ UNISTREAM-ը պահպանում է առաջատարի դիրքը Հայաստանում: Այս համակարգով իրականացվող փոխանցումների հանդեպ մեծ պահանջարկը պայմանավորված  է մի քանի գործոններով, այդ թվում` մատչելի սակագնով, լայն աշխարհագրությամբ (ավելի քան 220 հազար սպասարկման կետ) եւ անհասցե փոխանցումների գործառույթով, համաձայն որի հաճախորդը կարող է գումարը ստանալ Յունիբանկի ցանկացած մասնաճյուղում:  UNISTREAM դրամական փոխանցումներ իրականացվում են Յունիբանկի բոլոր 37 մասնաճյուղերում: 

Ստեղծման օրվանից ի վեր UNISTREAM համակարգի գործունեությունն ուղղված է հաճախորդների պահանջմունքների բավարարմանը: Այս տարի եւս համակարգն իրագործեց մի շարք նախագծեր, որոնց նպատակը հաճախորդների լոյալության բարձրացումն էր: 2011թ.-ի առանցքային նախագիծը դարձավ հաճախորդի քարտի ներդրումը: Այս քարտի գլխավոր առավելություններից է հաճախորդի սպասարկման ժամանակահատվածի զգալի կրճատումը, քանի որ քարտի առկայությունը սպասարկողին ազատում է ամեն անգամ նույն տեղեկատվությունը մուտքագրելու անհրաժեշտությունից: Հաճախորդների համար առավելագույն հարմարավետ սպասարկում ապահովելու նպատակով,  UNISTREAM համակարգի ղեկավարությունը որոշում է ընդունել հաճախորդի քարտեր տրամադրել նաեւ դրամական փոխանցումներ ստացողներին: Քարտի կիրառությունը դրամական միջոցների փոխանցման ժամանակը հասցնում է նվազագույնի: Արդեն մոտ 1 մլն  հաճախորդ հանդիսանում է UNISTREAM համակարգի քարտապան: