Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին վճռականորեն հերքել է Le Monde-ի լրագրողների նոր գրքում հրապարակված մեղադրանքները թե ինքն անձամբ է գումարներ ստացել L`Oreal օծանելիքի կայսրության տիրուհի Լիլիան Բետանկուրին 2007թ. նախընտրական քարոզարշավի ընթացքում:

Այդ մեղադրանքները անհիմն են, շինծու, հայտարարել են Ելիսեյան պալատում, հաղորդում է Le Monde-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, ֆրանսիական ինտերնետային Mediapart պարբերականը 2010թ. ամռանը հոդված էր հրապարակել, որում L`Oreal ընկերության նախկին հաշվապահ Կլեր Տ.-ն մեղադրել է ընկերության ֆինանսական խորհրդատուին 2007թ. մարտին Սարկոզիի ներկայացուցիչ, աշխատանքի նախարար Էրիկ Վերտին 150 հազար եվրո վճարելու մեջ:

Հոդվածի հրապարակումից հետո քաղաքական սկանդալ էր ծագել: