Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթի թիկնապահն ու նրա կինը ձերբակալվել են 13-ամյա մի աղջկա բռնաբարության կասկածանքով, հաղորդում է անգլիական Evening Standard պարբերականը:
Ոստիկանությունը ձերբակալել է 37-ամյա Սայմոն Դեւիսին եւ 44-ամյա ուսուցչուհի Ֆիոնային, երբ ինտերնետում հայտնաբերել են Դեւիսի տեղադրած տեսագրությունը: Հետեւելով այն պրովայդերների միջոցով, ոստիկանները նրանց ձերբակալել են տանը, որ գտնվում էր Վինձորի պալատից երկու մղոն հեռավորության վրա: Տանը բազմաթիվ լուսանկարներ եւ տեսագրություններ են հայտնաբերել:
Դեւիսի ծառայողական ցանկը ներառում է մասնակցություն «Թալիբան» շարժման դեմ գործողություններին Աֆղանստանում:
Հանգստյան օրերին Սայմոնին եւ Ֆիոնային հարցաքննել են եւ այսօր նրանք կանգնել են դատարանի առջեւ: Նրանք անազատության մեջ կմնան մինչեւ դեկտեմբերի 15-ը, երբ կսկսվեն լսումները Թագավորական դատարանում:


























