Վրաստանի առաջին տիկին Սանդրա Ռուլոֆսը սեպտեմբերի 11-12-ին կայցելի Ադրբեջան` մասնակցելու համար Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի 61-րդ նստաշրջանին:

Ռուլոֆսը Ադրբեջան կժամանի կառավարական պատվիրակության կազմում, որտեղ ընդգրկված է նաեւ Վրաստանի առողջապահության նախարարը, հաղորդում են վրացական լրատվամիջոցները: