ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անընդունելի է անվանել այն, որ ՌԴ հակառակորդների ցանկացած քննադատություն ընկալվում է որպես Կրմելի «խարդավանք», գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Դա անհեթեթություն է։ Ո՞ւր եք հասել։ Գոնե ուղեղներդ շարժեք, ինչ-որ այլ բան մտածեք, կոնցեպտուալ մի բան։ Չի կարելի ամեն ինչում մեղադրել Կրմելի «խարդավանքները»»,-ասել է Պուտինը Վալդայ միջազգային քննարկումների ակումբի լիագումար նիստում։