ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի նիստում, ասել է, որ անհրաժեշտ է համարում օգտագործել Ռուսաստանի ողջ պատմական ժառանգությունը։

«Ոչ մի բանից հրաժարվել չես կարող՝ ոչ այն դրականը, որը եղել է Ռուսաստանի պատմության մեջ՝ կապված ցարական կայսրության հետ, ոչ էլ այն դրականը, որը կապված է Խորհրդային Միության պատմության հետ, իսկ քիչ չեն եղել»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

Նա նշել է, որ այս երկու ժամանակաշրջաններն էլ ունեցել են իրենց դժվարությունները, որոնք տարբեր կերպ են հաղթահարվել եւ ունեցել տարբեր հետեւանքներ։