Իտալիայում կալանավորվել է բիզնեսմեն Ջամպաոլո Տարանտինին, ով էլիտար մարմնավաճառներ էր մատակարարում վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի տանը մասնավոր երեկոների ժամանակ:
Ջամպաոլո Տարանտինին եւ նրա կինը մեղադրվում են իտալացի վարչապետից դրամ շորթելու մեջ: Ոստիկանության վարկածով, կավատը շանտաժի է ենթարկել Բեռլուսկոնիին, սպառնալով լրագրողներին պատմել այն մասին, թե ինչպես է նա սիրում անցկացնել իր ազատ ժամանակը:
Նշվում է նաեւ, որ Տարանտինին հարցաքննության ժամանակ ասել է, որ իսկապես, երկրի վարչապետի համար մարմնավաճառներ է մատակարարել: Բիզնեսմենի խոսքով, Բեռլուսկոնին չի իմացել, որ այդ աղջիկները մարմնավաճառներ են, հաղորդում է «Վեստին»:
Իտալիայի վարչապետի ցուցմունքները էլ ավելի տարօրինակ են եղել: Նա հայտարարել է, որ վաղուց է ճանաչում Տարանտինիին եւ նրան հրաշալի է վերաբերվում: Վարչապետը հաստատել է, որ գործարարին գումար է տվել, սակայն ոչ թե ինչ-որ ծառայությունների դիմաց, այլ ցանկացել է օգնել «կարիքավոր ընտանիքին»:



























