Ստամբուլում սեպտեմբերի 1-ին՝ աշխարհում խաղաղության օրվա առթիվ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդությամբ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանության եւ հանրահավաքի մասնակիցների միջեւ բախումներ են տեղի ունեցել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  հանրահավաքից հետո երթ է տեղի ունեցել, որի ընթացքում էլ տեղի է ունեցել բախումը ոստիկանների հետ։ Ոստիկանները ցուցարարներին ցրելու համար օգտագործել են արցունքաբեր գազ։