Ուրբաթ օրն Աստանայում մեկնարկել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների նիստը։ Վարչապետերը պետք է քննարկեն ավելի քան տասը հարց, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Նիստից առաջ մասնակիցները հանդիպել են Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Նիստը տեղի կունենա նեղ շրջանակով եւ ընդլայնված կազմով, որի արդյունքներով նախատեսվում է փաստաթղթերի ստորագրում։
Ենթադրվում է, որ վարչապետերը կարծիքներ կփոխանակեն Համագործակցությունում տնտեսական փոխգործակցության հրատապ հարցերի վերաբերյալ։ Նիստին մասնակցում են վարչապետեր Ալիխան Սմայիլովը (Ղազախստան), Ալի Ասադովը (Ադրբեջան), Ռոման Գոլովչենկոն (Բելառուս), Ակիլբեկ Ժապարովը (Ղրղըզստան), Միխայիլ Միշուստինը (Ռուսաստան), Կոխիր Ռասուլզոդան (Տաջիկստան), Աբդուլա Արիպովը (Ուզբեկստան), Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Թուրքմենստանի փոխվարչապետ Հոջամուրատ Գելդիմուրադովը։




























