Բուլղարիայի ժամանակավոր կառավարությունը պետք է արագացնի բանակցությունները Եվրամիության կառույցների հետ՝ ապահովելով մինչեւ 2024 թվականի հունվարը երկրի անցումը եվրեգոտի: Այս մասին ասվում է Բուլղարիայի խորհրդարանի բանաձեւում, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Վերջին երկու տարում չորս ընտրությունների հետեւանքով առաջացած քաղաքական ցնցումների պատճառովԲուլղարիան կորցրել է եվրոյի ընդունման նախապատրաստման թափը, ասում են Կենտրոնական բանկի պաշտոնյաներն ու տնտեսագետները:

Հոկտեմբերի 2-ին կայացած վաղաժամկետ ընտրություններից հետո կուսակցությունները հերթական անգամ խրվել են կառավարություն ձեւավորելու դժվարին բանակցություններում, օրենսդիրները ժամանակավոր վարչակազմին հորդորել են ուժեղացնել եվրոյի համար նախապատրաստությունները:

Երկու խոշոր քաղաքական կուսակցությունները՝ աջ կենտրոնամետ GERB-ը եւ PP-ն, սատարել են վերոնշյալ բանաձեւը՝ ընդգծելով ԵՄ-ին բուլղարական տնտեսության ինտեգրման ավելի խորը առավելությունները: Լեւ արժույթը երկար ժամանակ կապված է եվրոյի հետ:

Նախագծին դեմ է քվեարկել Վերածննդի խմբակցությունը, իսկ սոցիալիստներն ու բուլղարական ապստամբությունը ձեռնպահ են մնացել։

240 պատգամավորից բաղկացած խորհրդարանում բանաձեւին քվեարկել է 157 պատգամավոր, որոնցից 28-ը դեմ, իսկ 23-ը ձեռնպահ:

Կենտրոնական բանկի ղեկավար Դիմիտար Ռադեւը օրենսդիրներին ասել է, որ քաղաքական անկայունությունը լուրջ խնդիր է Բուլղարիայի եվրագոտի մտնելու համար, եւ անհրաժեշտ են հրատապ քաղաքական որոշումներ՝ վերջնաժամկետի խախտումը կանխելու համար։

Նա նշել է, որ եվրոգոտուն միանալու ձգձգումը կարող է հանգեցնել վարկային վարկանիշի իջեցման, ինչը կբարձրացնի Բուլղարիայի ֆինանսական ծախսերը, որոնք, քաղաքական փակուղու ֆոնին, արդեն իսկ աճում են: