Ոստիկանությունը ձերբակալել է երկու կանանց, ովքեր երկուսն էլ հետախուզման մեջ են Ռուսաստանում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողներն օգոստոսի 31-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 52-ամյա Զարիկ Շ.-ին, ով ՌԴ Յարոսլավլ քաղաքի իրավապահների կողմից ս/թ ապրիլի 19-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Նույն օրը, ոստիկանության Արմավիրի բաժնի եւ անձնագրային բաժանմունքի ծառայողները անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 41-ամյա Հրանուշ Վ.-ին, ով ՌԴ Բելգորոդի մարզի իրավապահների կողմից 2010 թ. մայիսի 11-ից հետախուզվում էր փաստաթղթի կեղծման մեղադրանքով:



























