2020 թվականին 44-օրյա պատերազմում Հայաստանի զինված ուժերի ղեկավարությունը ծայրահեղ ոչ կոմպետենտ դուրս եկավ։ Այս մասին Լազարյան ակումբի՝ տեսակամրջի ձեւաչափով ընթացող նիստի շրջանակում հայտարարել է   ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը։

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունը  մարտական ​​գործողությունների ընթացքում թույլ է տվել իր զինվորականների եւ սպաների փաստացի ֆրուստրացիա։ Պատգամավորը մատնանշել է նաեւ այն նվաստացումը, որին ենթարկվել են զինծառայողները։

«Այն ժամանակ նրանք համարվում էին ամենաուժեղներից մեկը Կովկասում եւ հանդիսանում էին Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը։ Ավելին, ես ազնիվ չեմ լինի, եթե ասեմ, որ  այս ամբողջ պատմության մեջ ՌԴ-ն սխալներ թույլ չի տվել»,-ասել է Զատուլինը։