ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը նոյեմբերի վերջին կրկին կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի փոխարտգործնախարար Յուրի Ամբրազեւիչը՝ մեկնաբանելով այսօր կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանի արդյունքները։

«Կողմերը եկել են համաձայնության, որ հարցը լրացուցիչ կքննարկվի նոյեմբերի վերջին նախատեսված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանին»,- ասել է Ամբրազեւիչը, հաղորդում է Belta-ն։

Դիվանագետի խոսքով՝ առաջիկա մի քանի շաբաթների համար կա որոշակի տեսլական, թե ինչպես կդիտարկվի այս հարցը հետագայում։ Նա նաեւ հիշեցրել է, որ առաջիկա օրերին կկայանան Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ եռակողմ բանակցությունները։