Իտալիայի առաջին կին վարչապետ Ջորջա Մելոնին, որը գլխավորել է կառավարությունը, պնդում է, որ նոր պաշտոնում իրեն արական սեռով դիմեն: Ինչպես երեւում է ուրբաթ օրը լրատվամիջոցների տարածած շրջաբերականից՝ ուղարկված նախարարություններին եւ այլ հաստատություններին, վարչապետին պետք է դիմել «Նախարարների խորհրդի սինյոր նախագահ»․ պաշտոնն այսպես անվանելն ի սկզբանե է ընդունված եղել։

Բացի այդ, պաշտոնական փաստաթղթերում ավելացվում է «պատվարժան» Ջորջա Մելոնի: Այս բառը կիրառվում է խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների համար:

Մելոնին միշտ դեմ է եղել տղամարդկանց համար սահմանված պաշտոնների անվանումները կանանց համար հարմարեցնելուն: Այս որոշման պատճառով նա արժանացել է կին գործընկերների քննադատությանը, հիմնականում՝ հակառակորդ։ Մասնավորապես, ոմանք նշել են, որ նրա ղեկավարած «Իտալիայի եղբայրներ» կուսակցության անվանման մեջ «քրոջ» մասին հիշատակում չկա։ Մելոնիին կշտամբել են նաեւ այն բանի համար, որ նա կաբինետում 24 նախարարներից ընդամենը 6-ն են կանայք։

Ընդ որում, Մելոնին հայտնի է դարձել հանրահավաքներից մեկում իր արտահայտությամբ, որի ժամանակ նա հայտարարել է. «Ես կին եմ, ես քրիստոնյա եմ, ես մայր եմ»: Միաժամանակ նա դատապարտել է երեխայի ծննդյան փաստաթղթերում «հայր» եւ «մայր» տողերը «ծնող 1», «ծնող 2» բառերով փոխարինելու փորձերը։ Մելոնին պահպանողական քաղաքական աջ թեւի ներկայացուցիչ է։