Իտալիայի կառավարությունը Կիեւին է տրամադրել 20-ից 30 ինքնագնաց հրետանային կայանքներ՝ որպես հինգերորդ եւ վերջին ռազմական օգնության փաթեթի մաս, հայտնում է la Repubblica-ն։

Հրապարակման մեջ թվարկված են ծանր զինատեսակների մի քանի տեսակներ, որոնք ներառված էին աջակցության նախորդ փաթեթներում. այդ թվում՝ M113 զրահափոխադրիչներ, վեց PzH 2000 ծանր հաուբիցներ, երկու MLRS բազմակի հրթիռային համակարգեր: Հաուբիցները, ինչպես նշվում է, կուղարկվեն Բախմուտի շրջան։ Փաթեթների հստակ բովանդակությունը գաղտնի է պահվում:

«Դրագիի կառավարության կողմից ընդունված վերջին հրամանագրով տրամադրել է եւս մեկ ծանր զինատեսակ, որն ավելի հին է, սակայն բարձր է գնահատված ուկրաինացիների կողմից. խոսքը M109L ինքնագնաց հաուբիցների մասին է: Վերջին երկու շաբաթվա ընթացքում մի քանի M109 են նկատվել հյուսիսային մայրուղիների երկայնքով», - գրում է la Repubblica-ն: