Ադրբեջանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Հուսեյն Ամիր Աբդոլահիանը հոկտեմբերի 30-ի հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, ներառյալ երկկողմ օրակարգի հրատապ հարցերը։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։





























