Կենտրոնական բանկը 2022 թվականին ակնկալում է 12,9 տոկոս տնտեսական աճ։ Հոկտեմբերի 31-ին՝ Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Ընդ որում հաջորդ տարի, ինչպես նշեց ԿԲ ղեկավարը, այս ցուցանիշն ակնկալվում է 4,5 տոկոսի մակարդակում։ «Տնտեսական աճի ցուցանիշը հաջորդ տարի կառավարության կանխատեսած 7 տոկոսից ցածր է լինելու: Իրականում մենք ակնկալում ենք 4,5 տոկոս, քանի որ այս տարի այդ ցուցանիշը բավականին բարձր է եղել»,- նշեց Գալստյանը։











