Սոչիում սկսվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հանդիպումը տեղի է ունենում Սոչիի «Ռուս» առողջարանում, որտեղ ավանդաբար Բոչարով ռուչեյ նստավայրի հետ մեկտեղ, Պուտինն ընդունում է արտասահմանցի հյուրերին։
Նշենք, որ այսօր նախատեսված է Ռուսաստանի Դաշնություն-Հայաստան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովը, որի ժամանակ պետությունների ղեկավարները կքննարկեն Արցախյան հարցը։





























