Կրեմլը կտեղեկացնի, եթե Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման արդյունքում փաստաթղթեր համաձայնեցվեն։

Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Մենք ձեզ կտեղեկացնենք, եթե ​​փաստաթղթերը համաձայնեցվեն»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին մեկնել է Սոչի, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այնուհետեւ տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։