Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցերը։
«Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի եւ այսօրվա եռակողմ հանդիպումը կազմակերպելու համար։ Իհարկե, մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը ծավալուն է, բայց, ձեր թույլտվությամբ, ես նույնպես բացման խոսքում ցանկանում եմ կենտրոնանալ տարածաշրջանային անվտանգության խնդիրների վրա»,- ասաց Փաշինյանը։





























