Սոչիում հոկտեմբերի 31-ին փոթորկի նախազգուշացում է հայտարարվել մրրկասյուների պատճառով, հայտնում է Kuban24-ը։

Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ մինչեւ հոկտեմբերի 31-ի օրվա ավարտը Վեսելոե-Մագրի հատվածում՝ Սեւ ծովի վրա, մրրկասյուների առաջացման վտանգ կլինի։

Այդ կապակցությամբ Սոչիում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել։ Փրկարարները բնակիչներին եւ հանգստավայրի հյուրերին խորհուրդ են տալիս ուշադիր հետեւել շրջակա իրադրությանը  եւ ջրի մոտ հանգստանալիս պահպանել անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները: