Նորվեգիան իր զինված ուժերը ռազմական պատրաստականության ավելի բարձր մակարդակի կբերի, որպեսզի ուժեղացնի անվտանգությունը՝ ի պատասխան ուկրաինական պատերազմի։ Այս մասին հայտարարել է վարչապետ Յոնաս Գար Շտյորեն, հայտնում է Reuters-ը։
Ներկայում Նորվեգիան բնական գազի ամենամեծ արտահանողն է դեպի Եվրամիություն, որին բաժին է ընկնում ԵՄ ներմուծման շուրջ մեկ քառորդը՝ Ռուսաստանից մատակարարումների կրճատումից հետո:
Սեպտեմբերի 26-ին «Հյուսիսային հոսք» գազատարի արտահոսքից հետո սկանդինավյան երկիրն առաջին անգամ իր զինված ուժերն ուղարկել է ծովային հարթակներն ու ցամաքային օբյեկտները պահպանելու համար, ինչպես նաեւ ստացել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ռազմածովային աջակցությունը:




























