Սոչիում մեկնարկել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները

Սոչիում մեկնարկել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշենք, որ մինչ այդ կայացել է Պուտինի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը տեղի է ունեցել ինչպես ընդլայնված կազմով, այնպես էլ տետ-ա-տետ՝ ընդհանուր առմամբ մոտ երկու ժամ տեւողությամբ։

Ալիեւի հետ բանակցություններից հետո նախատեսվում են եռակողմ բանակցություններ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ։