Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նոյեմբերի 1-ին բանակցել է ուկրաինացի գործընկերոջ՝ Ալեքսեյ Ռեզնիկովի եւ Ուկրաինայի ենթակառուցվածքի նախարար Ալեքսանդր Կուբրակովի հետ՝ քննարկելով «ցորենի գործաքրի» թեման, տեղեկացրել է TRT Haber հեռուստաալիքը։

Նշվել է, որ նախարարները քննարկել են գործարքի երկարացման հնարավորությունը։ Աքարի խոսքով՝ համաձայնագիրը նպաստել է գլոբալ պարենային ճգնաժամի լուծմանը մոտ 10 մլն տոննա ցորեն ուղարկելու միջոցով։

Բացի այդ, Թուրքիայի պաշտպանության նախարարը կոչ է արել ցորենի վերաբերյալ հումանիտար նախաձեռնությունն առանձնացնել Ուկրաինայում հակամարտության իրավիճակից։

Հուլիսի 22-ին Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ ՄԱԿ ներկայացուցիչները Ստամբուլում ստորագրել են համաձայնագիր ռուսական մթերքների արտահանման սահմանափակումները հանելու եւ ուկրաինական ցորենը դուրս տանելու մասին։ Գործարքը ենթադրում է ուկրաինական ցորենի, պարենի եւ պարարտանյութերի դուրսբերում Սեւ ծովի երեք նավահանգիստներից, նաեւ Օդեսայից։

Հոկտեմբերի 29-ին Ռուսաստանը դադարեցրել է իր մասնակցությունը ցորենի գործարքին այն բանից հետո, երբ ՌԴ-ի տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերը կենտրոնացված ավիացիոն եւ ծովային հարվածներ են հասցրել՝ անօդաչուների օգտագործմամբ, Սեւաստոպոլում Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի նավերին եւ ենթակառուցվածքին։ Վնասվել է մի նավ, որը գործադրված էր ցորենի գործարքի իրականացման մեջ։