Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել։
Իրանական կողմի հաղորդմամբ՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր։
«Թուրքիայի արտգործնախարարը ողջունել է Իրանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացը, ընդգծել, որ երկու երկրները Թուրքիայի բարեկամներն են, եւ Իրանի ու Ադրբեջանի բարեկամությունը գոհացնում է նրանց»,-ասվում է հաղորդագրության մեջ։





























