Նոյեմբերի 16-ին ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հարցերի հանձնաժողովը Հարավային Կովկասում Վաշինգտոնի քաղաքականության գնահատման վերաբերյալ լսումներ կանցկացնի։
Լսումներին հանդես կգան ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Քարեն Դոնֆրիդը եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների հարցով ավագ խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը։ Նիստը կհեռարձակվի առցանց ձեւաչափով։





























