Ոչ հաշվենկատ մոտեցումների արդյունքում՝ Ռուսաստանի կողմից նախկինում կիրառված, ՌԴ-ի համար շատ դժվար կլինի իրագործել իր ազդեցությունն ուժեղացնելու քայլերը։ Նոյեմբերի 1-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նախկին վարչապետ, խորհրդարանի նախկին խոսնակ Խոսրով Հարությունյանը։
Նա պարզաբանեց, որ դա վերաբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությանը, հաշվի առնելով, որ երեք տարուց նրանց գտնվելու ժամկետը կավարտվի։ «44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցությունը տարածաշրջանում շատ է մեծացել»,- հավելեց Հարությունյանը։
Արամ Դանիելյան





























