Ռուսաստանն ու Իրանն արդեն սկսել են էներգակիրների փոխարինող մատակարարումները, մասնավորապես  նավթամթերքի եւ պայմանավորվել են ընդլայնել մատակարարվող ապրանքների ցանկը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Արդեն սկսվել են նավթամթերքի փոխարինող մատակարարումները, մենք պայմանավորվել ենք ընդլայնել համապատասխան ապրանքների անվանացուցակը։ Սա նույնպես մեր համագործակցության հեռանկարային ուղղությունն է»,- ասել է Նովակը ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում։