Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը պահանջում է «Չինաստանի նկատմամբ նոր ռազմավարություն»՝ ճնշում գործադրելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի վրա՝ այս շաբաթ Պեկին Շոլցի այցի նախաշեմին, հաղորդում է Politico-ն։

«Այսօր չափազանց կարեւոր է Չինաստան հասցնել գաղափարները, որոնք մենք միասին շարադրել ենք կոալիցիոն համաձայնագրում»,-ասել է Բերբոքը, գրում է Der Spiegel-ը։

«Ինչպես նշվում է համաձայնագրում, Չինաստանը գլոբալ հարցերով մեր գործընկերն է, ակայն Չինաստանը համակարգային մրցակից»,-ասել է նա։ «Ես հստակ հասկացրել եմ, որ մենք՝ որպես դաշնային կառավարություն, նոր ռազմավարություն ենք մշակում Չինաստանի նկատմամբ»,-նշել է նա։