Ֆրանսիան կօգնի Ուկրաինային հաղթահարել ձմեռը եւ վերականգնել ջրային ու էներգետիկ ենթակառուցվածքները։ Այս մասին իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիան կօգնի նաեւ ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։ Մակրոնն ու Զելենսկին պայմանավորվել են դեկտեմբերի 13-ին Փարիզում միջազգային համաժողով անցկացնել՝ ձմռանը Ուկրաինայի ժողովրդին աջակցելու համար։
Երկկողմ համաժողովը ուղղված կլինի նաեւ ֆրանսիական ընկերությունների կողմից Ուկրաինային տրամադրվող աջակցությունը մեծացնելուն, ասվում է Մակրոնի հայտարարության մեջ։





























