Ամերիկացի զինվորականներն Ուկրաինայում զենքի արտագնա ստուգում են անցկացնում՝ համոզվելու, որ ուկրաինական զորքերը պատշաճ կերպով են զեկուցում ստացվող զենքի մասին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդում է AP-ը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ անձնակազմը չի կարող «ռազմաճակատի գծի մոտակայքում» ստուգում անցկացնել, սակայն նրանք ուղեւորվում են այնտեղ, որտեղ թույլ են տալիս անվտանգության պայմանները։





























