Սեւ ծովի Բաթումի հանգստավայրի բուլվարում սեպտեմբերի 2-ի երեկոյան ինքնասպան է եղել վրացի գործարար` 37-ամյա Մայքլ Ջալագանիան: Այս մասին հաղորդել է «Նովոստի Գռուզիան»` վկայակոչելով վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը:
Ըստ այդ հեռուստաընկերության` Ջալագանիան մահից որոշ ժամանակ առաջ Facebook-ի իր էջում որպես ստատուս մեծ վերջակետ է գրել, որը տարակուսանք եւ տարատեսակ մեկնաբանությունների առիթ է տվել նրա ընկերներին: Իր ստատուսները հրապարակելուց հետո Ջալագանիան ինքնասպան է եղել ատրճանակով: Միխայիլ Ջալագանիան Բաթումիի բուլվարներից մեկում ուներ բար: Ընթանում է քննություն:



























