Հայ-ռուսական համագործակցության շրջանակում կան փոխադարձ պահանջներ, որոնք քննարկվել են Երեւանում «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումի ժամանակ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ֆյոդոր Վոյտոլովսկին։
«Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղում խաղաղ կարգավորման հիմնախնդիրների եւ իրավիճակի զարգացման ուղիների որոնում։ Մենք տեսնում ենք երկու երկրների փորձագետների միջեւ երկխոսության հրատապ անհրաժեշտությունը եւ դրա բացակայությունը։ Մենք քննարկել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի փոխգործակցության խնդիրները եւ փոխգործակցության նոր պարամետրերի մշակումը, որոնք, ինչպես ասվում է Սոչիի հռչակագրում, կկանխեն միմյանց դեմ ռազմական ուժի կիրառումը»,-հավելել է նա։
Նրա խոսքով՝ իրավիճակը աշխարհում եւ տարածաշրջանում գնալով ավելի է բարդանում, եւ տարածաշրջանային եւ միջտարածաշրջանային գործընթացների փոխկախվածության աճի միտումներ կան։
«Միեւնույն ժամանակ առկա է միջպետական մրցակցության բարձր դինամիկա, ինչպես նաեւ մրցակցություն տարածաշրջանում խոշոր ընկերությունների միջեւ, որտեղ գերակշռում են մրցակցության ալիքները, երբեմն էլ առաջատար տերությունների միջեւ հակասությունները, որոնք անխուսափելիորեն ազդում են տարածաշրջանի իրավիճակի վրա»,-նշել է նա։





























