Հայ-ադրբեջանական հարաբերությունները բարդացել են դեռեւս խորհրդային շրջանում։ Բացի այդ, թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում շատերն են սիրում հիշել հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները, երբ առաջին անգամ հայտնվեց Ղարաբաղի գործը։ Այս մասին նոյեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Վադիմ Մուխանովը։
Նա նշել է, որ սա շատ երկարատեւ հակամարտություն է եւ արհեստականորեն կոչվում է ղարաբաղյան։ Խոսքը բավական բարդ միջէթնիկական հայ-ադրբեջանական հակամարտության մասին է, ուստի Ղարաբաղն այս բախման միայն մի մասն է։
Նրա խոսքով՝ վերջին տարիների իրադարձությունները ցույց են տալիս, որ վիճելի է ոչ միայն Ղարաբաղի տարածքը, այլեւ հայերի ու ադրբեջանցիների միջեւ կա հարցերի մի ամբողջ շրջանակ։
«Սա շատ երկար գործընթաց է։ Մենք խոսում ենք այն մասին, որ պետք է լինի սերնդափոխություն, կգան երիտասարդ սերունդներ, որոնք չեն կրի ժողովուրդների հարաբերությունների լուրջ բացասական փորձը»,-հավելել է Մուխանովը։





























