Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը նախագահ Վլադիմիր Պուտինը ցույց տվեց, որ նախկինի պես մտադիր է ազդել Կովկասի վրա։ Այս մասին EuroActive-ի համար իր մեկնաբանության մեջ գրել է  քաղաքական գիտությունների դոկտոր Սեբաստիեն Բուսուան։

Նրա խոսքով՝ ուկրաինական պատերազմի հետ կապված Պուտինը մի քանի ամիս անտեսել է Հարավային Կովկասի տարածաշրջանը, որտեղ Մոսկվան 2020 թվականի նոյեմբերին՝ ուղիղ երկու տարի առաջ, խաղաղություն հաստատեց հայերի եւ ադրբեջանցիների միջեւ։

Այնուհետեւ Եվրամիությունը ստանձնեց մի քանի հանդիպումների կազմակերպումը»,-նշում է հեղինակը։

«Շատերը դա համարեցին որպես ապացույց, որ եվրոպական միջնորդությունը առաջ է ընթանում, բայց նաեւ օգտվեցին ռուսական վակուումից: Այնուամենայնիվ, ամեն ինչ կարող է փոխվել։   

Շառլ Միշելը եւ Էմանուել Մակրոնը, հավանաբար, հիասթափված են, որ Պուտինը ձգտում է վերահաստատել հսկողությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ ցույց տալ, որ նրան չի թուլացրել Ուկրաինայում առկա դժվարությունները: Պուտինը ցանկանում է զենք ու բառեր, պատերազմ ու միաժամանակ դիվանագիտություն օգտագործել Եվրոպայի դեմ։

Արեւմուտքի գերակայությունը կասկածի տակ դնելու նարատիվը, որում ներգրավված էին Ռուսաստանի գործընկերներն ու աջակիցները, Մոսկվային մղում է աննախադեպ հիբրիդային պատերազմի դաշտ: Բիլատերալիզմն առաջ մղելու եւ Կովկասում հոգեմոն դեր խաղալու Ռուսաստանի ձգտումը  պարադիգմայի փոփոխության նոր պարամետրեր են։ Դրան ձգտում են Ռուսաստանն ու բոլոր նրանք, ովքեր ցանկանում են վերջ դնել արեւմտյան առաջնորդությանը»,-ասել է Բուսուան։