Վլադիմիր Զելենսկու խոսքերը Ռուսաստանին կանխիչ միջուկային հարված հասցնելու անհրաժեշտության մասին հաստատում են, որ Կիեւի վարչակարգը ադեկվատ չէ, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Զելենսկու հայտարարությունը Ռուսաստանին կանխիչ միջուկային հարված հասցնելու մասին հաստատում է Ուկրաինայի ներկայիս ղեկավարության անադեկվատությունը»,- ընթացող ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների՝ հինգշաբի Մոսկվայում հանդիպմանն ասել է Պատրուշեւը։





























