Գիտնականները հաջողությամբ փորձարկել են քաղցկեղի բուժման մոդիֆիկացված վիրուսը։ Փորձը մասնագետներն իրականացրել են Օտտավայի համալսարանի ներկայացուցիչ Ջոն Բելի գլխավորությամբ, հայտնում է MedPortal.ru-ն։

Գիտնականները փորձարկել են JX-594 անվամբ վիրուսը։ Այն վնասում է ուռուցքները եւ ինքն իրեն վերարտադրում ուռուցքների ներսում։

Փորձերն անցկացվել են 23 կամավորների հետ, ովքեր քաղցկեղի տարբեր ձեւերով են տառապում։ Ներդրված վիրուսը վնասում է միայն ուռուցքը եւ առողջ մկաններին չի կպնում։ Ուռուցքաբանների կարծիքով, փորձը շատ բան է խոստանում։