«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Mix կանխավճարային սակագնային փաթեթում ներցանցային զանգի մեկ րոպեի արժեքը նվազեցնելու մասին` 29,99 դրամից մինչեւ 9,99 դրամի:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 1-ից հետո Mix սակագնային փաթեթին միացող բաժանորդների համար նոր սակագինը կիրառվում է ավտոմատ կերպով: Ավելի վաղ Mix սակագնային փաթեթին միացած հաճախորդները կարող են օգտվել նոր առաջարկից, զանգահարելով 067408043 հատուկ անվճար համարին:

Mix սակագնային փաթեթում միավորված են կապի բոլոր տեսակների ամենագրավիչ սակագները: Սակագնային փաթեթի ներսում ելքային զանգի մեկ րոպեի, SMS կամ MMS հաղորդագրության, ինչպես նաեւ ուղարկած/ստացած տվյալների 1ՄԲ գինը կազմում է 4,99 դրամ: Դեպի Beeline ֆիքսված ցանց, ինչպես նաեւ դեպի ՀՀ եւ ԼՂՀ այլ բջջային ցանցեր ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 29,99 դրամ: Ելքային SMS եւ MMS հաղորդագրության արժեքը դեպի Beeline եւ ՀՀ այլ բջջային ցանցեր կազմում է 8,99 դրամ:

Mix սակագնային փաթեթի բաժանորդներին հասանելի են «Բալանսի փոխանցում» ծառայությունը եւ «Beeline Բոնուս» ծրագիրը: