Ջակարտայում Indo Defense 2022-ի պաշտպանական ցուցահանդեսում ինդոնեզական PT Pindad ընկերությունը ներկայացրել է հեռակառավարվող կամիկաձե անօդաչու սարք, որը կոչվում է Minibe, հաղորդում է Detik.com-ը:

«Սա ընդամենը նախատիպ է։ Երբ այն հասնի օգտագործողի մակարդակին, մենք կթողարկենք թարմացված տարբերակը»,-ասել է PT Pindad-ի արտադրանքի զարգացման ավագ մասնագետ Պինդադ Սարասվատին։ 

«Մենք կապ ենք հաստատել Ինդոնեզիայի ազգային բանակի հետ եւ լավ արձագանք ենք ստացել, ուստի մեզ աջակցություն ենք զգում անօդաչու սարքի մշակման հարցում»,-հավելել է նա։