Գերմանիայի կառավարությունն իր քաղաքացիներին հորդորել է լքել Իրանը, հակառակ դեպքում նրանք կհայտնվեն «կամայական ձերբակալությունների եւ երկարատեւ բանտարկության» վտանգի առջեւ, հաղորդում է Reuters-ը։

«Գերմանիայի քաղաքացիներին խնդրում ենք լքել Իրանը»,-ասվում է Գերմանիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ «Գերմանիայի քաղաքացիների համար կա կամայական ձերբակալության, հարցաքննվելու եւ երկարաժամկետ ազատազրկման դատապարտվելու  ռիսկ: Առաջին հերթին վտանգված են երկքաղաքացիություն ունեցող անձինք»,-նշվում է հաղորդագրության մեջ։