Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021 թվականի հուլիսից մինչեւ 2022 թվականի հունիսն աճել է 4,3 տոկոսով՝ հասնելով մոտ 1,1 մլրդ ֆունտի։
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը», հղում անելով Մեծ Բրիտանիայի միջազգային առեւտրի դեպարտամենտին, Ադրբեջան բրիտանական արտահանման ծավալը կազմել է 702 մլն ֆունտ սթեռլինգ (տարեկան 0,4 տոկոս աճ)։
Իր հերթին, Ադրբեջանից Մեծ Բրիտանիա արտահանումը կազմել է 370 մլն ֆունտ (12,5 տոկոս տարեկան աճ):
Բրիտանական արտահանման կառուցվածքում գերակշռել են էլեկտրագեներատորները (93,7 մլն ֆունտ սթեռլինգ) կամ ամբողջ ապրանքների արտահանման 27,4 տոկոսը, ավտոտրանսպորտը (47,7 մլն ֆունտ սթեռլինգ), ոսկերչական իրերը (28,3 մլն ֆունտ սթեռլինգ):
Իր հերթին, Ադրբեջանից Մեծ Բրիտանիա նավթի մատակարարումները կազմել են 249,6 մլն ֆունտ կամ ամբողջ արտահանման 81,3 տոկոսը։ Բացի այդ, Մեծ Բրիտանիա էլեկտրագեներատորների մատակարարումները կազմել են 34,7 մլն ֆունտ, սարքերը՝ 3,8 մլն ֆունտ:
Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիայի արտաքին առեւտրում Ադրբեջանի մասնաբաժինը կազմել է 0,1 տոկոս:





























