Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է ուկրաինական գերությունից 107 ռուս զինծառայողների ազատման մասին։
«Նոյեմբերի 3-ին բանակցային գործընթացի արդյունքում Կիեւի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 107 ռուս զինծառայող, որոնց գերության մեջ մահացու վտանգ էր սպառնում։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով գերությունից ազատվածները կհասնեն Մոսկվա՝ ՌԴ պաշտպանության նախարարության բժշկական հաստատություններում բուժման եւ վերականգնման համար։ Բոլորին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական եւ հոգեբանական օգնություն»,- նշված է հաղորդագրությունում։





























