Իրանը հասկանում է, որ Սյունիքով անցնող միջանցքը, որի մասին Թուրքիան երազում է, կարող է լրացուցիչ ճնշման լծակներ ստեղծել Թեհրանի վրա եւ փակել Հայաստանի հետ սահմանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Իրանը կկարողանան զսպել Թուրքիայի ախորժակը։
«Իրանը չի կարող իրեն թույլ տալ ռազմական գործողություններ իրականացնել Թուրքիայի դեմ, քանի որ դա խնդիրներ կստեղծի երկրի ներսում, որտեղ ապրում են մի քանի տասնյակ միլիոն թուրքեր։ Իրանը հնարավորություն ունի ազդելու Թուրքիայի ներքին գործընթացների վրա։
Երկար տարիներ երկրների միջեւ որոշակի հավասարություն կար։ Այժմ Իրանը սկսում է խախտել այդ հավասարակշռությունը՝ ճնշում գործադրելով Ադրբեջանի վրա, որին աջակցում է Թուրքիան։ Ուստի Թեհրանը գիտի, թե որքանով է հնարավոր ճնշում գործադրել Բաքվի վրա՝ Թուրքիայի հետ ռազմական ուղղակի բախումից խուսափելու համար»,-ընդգծեց փորձագետը։





























