Գերմանիան պաշտպանության նախարարության շենքերի վրա ավելի առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգ կտեղադրի՝ ի պատասխան «անօդաչու թռչող սարքերի կասկածելի թռիչքների», գրում է Der Spiegel-ը։
Հրատարակության տվյալներով՝ հոկտեմբերին Բոննում նախարարության երկրորդ շենքի վրայով անցնելիս մինչեւ 8 մետր թեւերի բացվածքով անօդաչու թռչող սարք է նշմարվել։ Նշվում է, որ պաշտոնյաները քննարկել են անօդաչու սարքեր հայտնաբերելու եւ դրանք ոչնչացնելու հնարավորությամբ համակարգի տարբերակներ։
Ռազմական հետախուզությունը նաեւ անօդաչու թռչող սարքեր է նկատել, որոնք թռչում են Գերմանիայում գտնվող բանակային բազաների մոտ, որտեղ վարժվում են ուկրաինացի զինվորները:





























