Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Թուրքիայի՝ ապագայում իր տարածքում ամերիկյան ռադոլոկացիոն կայան տեղակայելու հաղորդագրությունը։

Արտգործնախարարությունում նշել են, որ սրանով հերթական քայլն է արվում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության ծրագրի իրականացման ուղղությամբ։

«Թուրքիայում ՀՀՊ-ի հայտնվելու հեռանակարը առավել արդիական է դարձնում ԱՄՆ-ից եւ ՆԱՏՕ-ից ամուր, իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքների ստացումը»,- նշված է հաղորդագրությունում։