Կիրակի օրվա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի ելույթը ուներ երկու մեսիջ՝ երկու հասցեատերով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, Ֆրանսիայի հրապարակում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Առաջինն աշխարհին էլ ուղղված, աշխարհին ասաց՝ չի ծնվել այն մարդը, որ կարողանա Արցախը հանձնել: երկրորդ մեսիջը մեզ էր՝ Մայր Հայաստանին,  Արցախը SOS էր կանչում եւ ակնկալում, որ Հայաստանը կկանգնի իր կողքին: Այստեղ հավաքված մարդիկ եկել են ասելու, որ այդ կոչն անպատասխան չի մնալու: Այստեղ հավաքվածներին առանց թղթից կարդալու ասում են, որ մենք չեն ընդունի որեւէ լուծում, որը կասկածի տակ կդնի Արցախի ժողովրդի արդար ինքնորոշման իրավունքը»,-ասաց նա:

Մամիջանյանն անդրադարձավ հարցին, թե ինչ կտա մեզ բանակցողի փոփոխությունը. «Առաջինը կտա էն, որ մեր երկիրը կրակը ընկած չի լինի դրա բանավոր խոստումների ու բանավոր հրամանների ձեռքը: Մենք կկարողանանք նոր բանակցային գործընթաց սկսել: Սրան շատ հաճախ պատասխանում են, որ աշխարհն ուզում է, որ մենք իջեցնենք ակնկալիքների նշաձողը: Աշխարհը մեզ ասում է երկու բան՝ առաջին, մենք պատրաստ ենք, որպեսզի Արցախի կարգավիճակը լինի հետագա քննարկման հարց, երկրորդ, դուք չեք ստանում այն, ինչին արդարացիորեն արժանի եք, որովհետեւ ձեր կառավարությունը դա նույնիսկ չի էլ պահանջում: Այս երկու գաղափարն է մեզ ասում աշխարհը, մնացած ամեն ինչը սուտ է: Եթե հիմնական բանակցողը փոխվի, մենք կազատվենք այն էակից, որը Սյունիքի հայկական գյուղերն անվանում է ադրբեջանական: Մենք չենք ունենա այն ամոթը, որ գործող պատերազմական գործողությունների, մեզ վրա իրականացրած ագրեսիայի պահին ինչ-որ մեկը ԱԺ-ում ասի՝ մեր երկիրը զենք չունի եւ ոչ մեկը մեզ զենք չի տալիս:

Եթե հիմնական բանակցողը փոխվի, այլ  երկրների ղեկավարները էլ չեն համարձակվի մեր երկրի հետ խոսել այն լեզվով, որով սկսել են խոսել սրա օրոք: Դա մեր խայտառակությունն է

Ես այլեւս երբեք աշխարհի ոչ մի կետում չեմ ուզում լսել՝ բայց դուք դա չեք պահանջում, այն, դուք ինչ ստանում եք, դա ձեր ակնկալիքների արդյունքն է: Աշխարհը այս հանրահավաքից պետք է հասկանա, որ այն, ով իրենց այդ հարցերում խաբել է, իրավունք չունի խոսել հայ ժողովրդի անունից»,-հայտարարեց Մամիջանյանը:

Նա անդրադարձավ նաեւ 1991-ի Ալա  Աթայի համաձայնագրին՝ նշելով. «30 տարի շարունակ ադրբեջանական կեղծ կռվանների, փաստարկների մեջ երբեք չի եղել Ալա Աթայի համաձայնագիրը: Ճղճիմ ներքաղաքական հարցեր լուծելու համար Փաշինյանն ավելացրեց Ադրբեջանի կեղծ քարոզչական թեզերը  եւս մեկով: Ժամանակ կանցնի եւ շատ շուտով Ադրբեջանը կսկսի խոսել նաեւ նրա մասին, որ 2010 թվականի վարչական բաժանման մասին օրենքով Հայաստանն ինչ-որ բաներ է ընդունել: Մեզ խաբելու համար ինքը հարստացրեց Ադրբեջանի սուտ պրոպագանդիստական թեզերը: Դա տեղի է ունենում պարզ պատճառով. Փաշինյանն աշխարհում ուզումէ  փրկի, պաշտպանի երկու բան՝ իր կաշին ու իր կաշվից աթոռը: Այստեղ հվաքված մարդիկ քեզ ասում են՝ լսիր, աշխարհում ոչ ոք, առաջին հերթին դու,  Արցախի մեկ սմ հողի արժեքը չունես»: