Համաշխարհային առաջատար 4 հրատարակչություններ «The New York Times»-ը, «The Gardian»-ը, «El Pais»-ը եւ «Der Spiegel» քննադատել են WikiLeaks-ին դիվանագիտական գաղտնի նամակագրությունն առանց խմբագրության հրապարակելու համար: «Ազատություն» ռադիոկայանը նշում է, որ վերջիններիս եւ WikiLeaks-ի ղեկավարության միջեւ խմբագրության պայմանավորվածություն է եղել:

Նշենք, որ այս 4 հրատարակչությունները համագործակցում էին WikiLeaks-ի հետ:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, WikiLeaks-ը ավելի մեղադրել էր The Guardian-ին բացթողումների մեջ: Տեղեկացնենք, որ WikiLeaks-ը The Guardian-ին է տրամադրել գաղտնի ինֆորմացիան բեռնելու լինք եւ գաղտնագիր, որը սակայն հայտնվել է BitTorrent կայքում, այսինքն հասանելի է դարձել բոլորի համար:
The Guardian-ը հերքում է իր հասցեին հնչած մեղադրանքը: