Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական կազմակերպությունը, Իրանի հարավ-արեւմուտքում, ահաբեկիչների խումբ է չեզոքացրել, հայտնում է Mehr լրատվական գործակալությունը՝ հղում տալով անվտանգության իրազեկ աղբյուրին։

Խուզեստանում դիվերսիոն-ահաբեկչական խմբավորումը, որին աջակցում եւ այն ղեկավարում է եվրոպական մի անանուն երկիր, վնասազերծվել է՝ նախքան որեւէ գործողություն ձեռնարկելը:

Ձերբակալված ահաբեկիչները խոստովանել են, որ ծրագրել են սպանություն, ինչպես նաեւ Զահեդանում եւ Արդաբիլում տեղի ունեցած դեպքերի նման անկարգություններ են կազմակերպել։